ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ
<<ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ>> Տեխնոլոգիական ՈՒսուցման Կենտրոն կրթական հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի, արդյունաբերության ավտոմատացման (ռոբոտաշինություն) բնագավառներում՝ արագ զարգացող ոլորտներում տեխնիկների պահանջարկը բավարարելու համար։ ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ-ն առաջարկում է նորարարական դասավանդման մեթոդ՝ Հայաստանում առկա տեխնոլոգիական ուսուցման բացերը լրացնելու նպատակով։
Նպատակն է ստեղծել որակյալ և կայուն աշխատատեղեր զարգացող արհեստներում՝ նպաստելու համար երիտասարդների, զինվորական ծառայությունից վերադարձողների, պատերազմում վիրավորվածների և կարիերան փոխել ցանկացող գործազուրկների մասնագիտական վերապատրաստմանը։
Ֆրանսիական չափանիշներին համապատասխան ուսուցման այս ծրագիրը կոչված է արձագանքելու ձեռնարկությունների հիմնական կարիքներին Հայաստանի համար կարևոր ռազմավարական ոլորտում տեխնիկներ պատրաստելու հարցում, քանի որ այն վերաբերում է երկրի էներգետիկ և տեխնոլոգիական անկախությանը։
Մենք առաջարկում ենք կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (հինգ շաբաթյա) դասընթացներ՝ երիտասարդների, տեխնիկական քոլեջների ուսանողների, դասավանդողների ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկությունների համար նախատեսված շարունակական վերապատրաստումներ՝ վճարովի հիմունքներով:
Դասընթացները կազմակերպվում են Սևանում, անվճար են (ներառված սնունդը)՝ բացառությամբ ձեռնարկությունների մասնակիցների համար։
Դասավանդման ինքնատիպությունը՝
ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ-ում պատրաստվում են իրական, արդյունաբերական, դիդակտիկ, շարժական ստենդներ յուրաքանչյուր մոդուլի համար, որոնք այնուհետև օգտագործվում են դասընթացներում։
ՄԵՐ ԹԻՄԸ

Հայկ Չոբանյան
Հիմնադրամի ՀԽ նախագահ

Հագ ոպ Աժամյան
Գործադիր տնօրեն

Նարինե Իշխանյան
Փոխտնօրեն
.jpg)
Վաղարշակ Հովսեփյան
Տեխնիկական պատախանատու, դասավանդող

Ռոբերտ Հարությունյան
Դասավանդողի օգնական

Կարեն Ասլանյան
Վարչական կապերի պատասխանատու